Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո հայտնաբերվել է խորհրդավոր գերեզման

2019 թվականի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարում իրականացված պեղումների ընթացքում 2022 թվականին խորհրդավոր գերեզման է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ գերեզմանում գտնված հանգուցյալի ոսկորները պատկանում են Վերածննդի դարաշրջանի նշանավոր բանաստեղծ Յոախիմ Դյու Բելլեին, որը մահացել է 1560 թվականին:
Ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանգուցյալը եղել է մոտ 33 տարեկան և մահացել է վզոսկրի տուբերկուլյոզից: Այս հիվանդությունը հանգեցրել է խրոնիկ մենինգիտի, ինչի մասին վկայում են ոսկորների վրա բորբոքումների հետքերը:
Ոսկորների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ հանգուցյալը հմուտ հեծյալ է եղել, քանի, որ նրա նստատեղը և ազդոսկրերը ունեցել են հեծյալներին հատուկ կառուցվածք:
Ֆրանսիացի նշանավոր պոետ Յոախիմ Դյու Բելլեն կարճ կյանք է ապրել: Նա հմուտ հեծյալ է եղել և Հռոմից Փարիզ հասել է ձիով, ինչը նշանակալից իրադարձություն էր, հատկապես, երբ հեծյալը տառապում է վզոսկրի տուբերկուլյոզ հիվանդությամբ:
Դյու Բելլեն իր ստեղծագործություններում և նամակագրություններում նկարագրել է իր հիվանդությունը:
Չնայած առկա են մի շարք ապացույցներ, որ ոսկորները պատկանում են Յոախիմ Դյու Բելլեին, այնուհանդերձ, կան դեռևս որոշ անորոշություններ: Մոտակա ժամանակներս կշարունակվեն ոսկորների ուսումնասիրությունները՝ հանգուցյալի տարիքն առավել ճշգրիտ պարզելու համար:
Ուսումնասիրությունների ավարտից հետո
գերեզմանը կփոխանցվի Մշակույթի նախարարությանը:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12