ՀԱՀ-ը Պուտինին չի հրավիրի G20-ի գագաթնաժողովին

Հարավաֆրիկյան Հանրապետությունը չի հրավիրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Յոհանեսբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին։
Այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։ Դա կապված է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի հետ։ ՀԱՀ-ը վավերացրել է Հռոմի ստատուտը, որն ընկած է ՄՔԴ-ի հիմքում, և պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի առաջնորդին, եթե նա այցելի: Նման կանոնները գործում էին BRICS-ի 15-րդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Յոհանեսբուրգում 2023 թվականի օգոստոսի 22-24-ը։
«Իրավական իրավիճակը չի փոխվել Յոհանեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովից հետո։ Մենք որևէ ազդեցություն չունենք ՄՔԴ-ի որոշումների վրա», - ընդգծել է Մագվենյան:
Մեկ տարի առաջ Պուտինը տեսակապով մասնակցել է BRICS-ի գագաթնաժողովին։ Ռուսական կողմն անձամբ ներկայացնում էր ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։
G20-ն ամենազարգացած և զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների կառավարությունների ակումբ է: ՀԱՀ-ը նախագահությունը ստանձնել է դեկտեմբերի 1-ին 12 ամսով։ Սպասվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը։
Միջազգային քրեական դատարանը Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել դեռևս 2023 թվականի մարտին։ Ուկրաինացի երեխաների արտաքսման հետ կապված՝ նրանք կասկածվում են «Ուկրաինայի պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների մեջ»։ Մոսկվան իրավաբանորեն առոչինչ է համարել ՄՔԴ-ի որոշումը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն իր հերթին քրեական գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
13600:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
163Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
266Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
263Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
139Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
250Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
238Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
217Երեկ, 14:25