Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցի կառավարությանը
![]() 889 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 21:07 Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Օլաֆ Շոլցի կառավարությանն անվստահություն հայտնելուն։ Գերմանիայի կանցլերն ինքն է բարձրացրել այդ հարցը խորհրդարանում, երբ իր կոալիցիան փլուզվել է: Գերմանիայում արտահերթ ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին։ Այժմ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 21 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի ցրելու Բունդեսթագը։ Նա ավելի վաղ ասել էր, որ «երկրին անհրաժեշտ է կայուն մեծամասնություն և կառավարություն, որն ունակ է գործելուն», ուստի սպասվում է, որ Շտայնմայերը կցրի Բունդեսթագը։ Այնուհետեւ 60 օրվա ընթացքում Գերմանիայում նոր ընտրություններ կանցկացվեն։ Հարցումների համաձայն, Ֆրիդրիխ Մերցի գլխավորած քրիստոնեական կուսակցությունների կոալիցիան ունի արտահերթ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունը՝ նրան աջակցում է ընտրողների 30%-ից մի փոքր ավելին։ Մերցը, մասնավորապես, խոստանում է ավելացնել ռազմական ծախսերը և փակել սահմանը անօրինական ներգաղթյալների առաջ։ Նա չի բացառում նաև Ուկրաինային «Տավրուս» հրթիռներ մատակարարելու հնարավորությունը. դրան դեմ են Շոլցն ու նրա կուսակցությունը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
