Հարավային Կորեան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ

Հարավային Կորեայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել 11 անձանց և 15 հաստատությունների նկատմամբ, որոնք, ըստ հանրապետական իշխանությունների, ներգրավված են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) ռազմական համագործակցության մեջ, հայտնում է Newsis News Agency-ն։
Գործակալության տվյալներով՝ 11 անձանցից յոթը ռուս է, չորսը՝ հյուսիսկորեացի։
Վերջիններիս թվում են հյուսիսկորեացի բարձրաստիճան գեներալներ, որոնց, ըստ Սեուլի, Փհենյանն ուղարկել է Ուկրաինա։
Սահմանափակումների ենթակա 15 կազմակերպություններից 14-ը ռուսական են։ Նրանք մասնակցել են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ֆինանսական գործարքներին, ինչպես նաև զենքի փոխադրմանն ու առևտրին, նշում է հրատարակությունը։
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 19-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տասը երկրներ, այդ թվում՝ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն, ինչպես նաև Եվրամիությունը (ԵՄ) Հյուսիսային Կորեային և Ռուսաստանին կոչ էին արել դադարեցնել ռազմական համագործակցությունը։

«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
2810:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3210:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
4809:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5309:24
«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
13709:19
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
5509:06
Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»
5009:00
ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ «Ժողովուրդ»
4908:54