«Առնո Բաբաջանյանի» անվան քոլեջի դասախոսը խաբեության զոհ է դարձել
![]() 320 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 12:06 Դեկտեմբերի 3-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 65-ամյա Շաքե Հ․-ն և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում, մասնակցել է «Թրեյդ Գլոբալ Բանկ Ինֆո» ինտերնետային կայքով ներկայացված ակցիաների առք և վաճառքին, որի ընթացքում ընդհանուրը փոխանցել է 8 մլն 100 հազար դրամին համարժեք ԱՄՆ դոլար, սակայն իրեն խոստացված եկամուտը չի ստացել, իսկ փոխանցված գումարը խաբեությամբ փոխանցվել է տարբեր հաշվեհամարների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Շաքե Հ․-ի ներդրած գումարները փոխանցվել է Նարինե Ա․-ի, էդիկ Ա․-ի, Ռաֆայել Դ․-ի, Ալիսա Ա․-ի, Վահագն Ջ․-ի, Վաղարշակ Ա․-ի, Զարիկ Գ․-ի և Վարդան Հ․-ի աննուներով բացված հաշվեհամարներին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: |
Երևանում 16-ամյա տղա է սպանվել
11210:48«Սոլո» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ
287Երեկ, 12:24Գազայում զոհերի թիվը հասել է 45-ի
60118.04.2025, 19:27Երևանում կնոջ մարմին է հայտնաբերվել
31618.04.2025, 18:48Վթարի է ենթարկվել Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն (տեսանյութ)
51418.04.2025, 18:24Ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
31418.04.2025, 13:18Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է
29618.04.2025, 11:30Հրաձգություն Ֆլորիդայի համալսարանում. կան զոհեր ու վիրավորներ
69018.04.2025, 00:27