Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խոշոր չափի գումար հափշտակողն ազատ է արձակվել
![]() 181 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 13:36 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ստորագրությամբ ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը: Նա հայտնաբերվել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից, երբ նրա կողմից կատարված խարդախության մասին բարձրաձայնել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ իր ուղիղ եթերներից մեկում և հստակ փաստերով մատնանշել էր Արցախյան պատերազմում նահատակված երկու հերոս տղաների ծնողի նկատմամբ Ա. Նահապետյանի կողմից խարդախությամբ խոշոր չափի գումար վերցնելու մեջ: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Շենգավիթի քննչական բաժին ներկայացնելուց հետո Շենգավիթի ոստիկանները պարզել են նաև, որ նրա նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնված եղել և Վաղարշապատի ոստիկանները նրան որոնելիս են եղել, քանի որ այնտեղ էլ նա կասկածվում է մի քաղաքացուց խաբեությամբ 50 հազար դոլար վերցնելու մեջ: |
«Միշտ շոուի մասնակիցները ստանում են ռեալ օգուտներ, իսկ Հայաստանը՝ ավեր»․ Սուրեն Սահակյան
11304:06«Արսեն Թորոսյանին դաշնակցականների հայրենանվեր գործունեությունը հանգիստ չի տալիս»․ Մհեր Մելքոնյան
11103:06«Պուտինի հետ մոտալուտ հանդիպման վայրը կհայտարարվի ավելի ուշ». Թրամփ
17401:18«Մինսկի գործընթացին վերջ դրեցինք իմ հայ գործընկերոջ հետ». Ալիև
5601:06Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խոստացան Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի
9901:00Նիկոլ Փաշինյանն արհամարհեց Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորության մասին հարցը
32300:54«Անհամբեր սպասում եմ այդ միջանցքին. ես պետք է գամ այդտեղ». Դոնալդ Թրամփ
15900:42Թրամփը երկու անգամ արհամարհեց հալածված հայ քրիստոնյաների մասին հարցը
152Երեկ, 23:54