Թրամփը մտադիր է առաջին փուլում ԱՄՆ-ից վտարել 1 միլիոն ներգաղթյալների․ #Bloomberg

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր նախընտրական խոստման իրականացման առաջին փուլում վտարել մոտ 1 միլիոն անօրինական ներգաղթյալների։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Թրամփի խորհրդականներին։
Նրանց խոսքով՝ Թրամփը մտադիր է արտաքսել փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին, ովքեր հանցագործություններ են կատարել կամ ապաստան ստանալու մերժումից հետո նրանց արտաքսելու վերջնական որոշում կա։
Նշվում է, որ նորընտիր նախագահի անցումային թիմն արդեն խնդրել է Մեքսիկայի և Սալվադորի կառավարություններին ընդունել արտաքսված ներգաղթյալներին։
Հոդվածի հեղինակները նշում են, որ Թրամփի թիմն այս հարցում կարող է խնդրի առաջ կանգնել՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ն վատ հարաբերություններ ունի տարածաշրջանի որոշ երկրների հետ, որտեղից գալիս են ներգաղթյալները։ Նախկինում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս նշել էր, որ պաշտոնը ստանձնելուց հետո կիրականացնի երկրի պատմության մեջ ապօրինի ներգաղթյալներրի արտաքսման ամենամասշտաբային գործողությունը։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
107Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
181Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
126Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
133Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
106Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
253Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
103Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
95Երեկ, 16:48