Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունեց ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև
![]() 245 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 20:06 Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունել է բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Սիվիլնեթ»-ը: Բանաձևը պետք է ներկայացվի խորհրդարանի վերին պալատին՝ Նահանգների խորհրդին, և նրա կողմից ընդունվելու դեպքում օրենքի ուժ ստանա: Բանաձևի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Խորհրդարանականները կարծում են, որ Շվեյցարիայի տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ էներգետիկ սերտ համագործակցությունը․ «Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Միշտ շոուի մասնակիցները ստանում են ռեալ օգուտներ, իսկ Հայաստանը՝ ավեր»․ Սուրեն Սահակյան
11304:06«Արսեն Թորոսյանին դաշնակցականների հայրենանվեր գործունեությունը հանգիստ չի տալիս»․ Մհեր Մելքոնյան
11103:06«Պուտինի հետ մոտալուտ հանդիպման վայրը կհայտարարվի ավելի ուշ». Թրամփ
17401:18«Մինսկի գործընթացին վերջ դրեցինք իմ հայ գործընկերոջ հետ». Ալիև
5601:06Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խոստացան Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի
9901:00Նիկոլ Փաշինյանն արհամարհեց Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորության մասին հարցը
32300:54«Անհամբեր սպասում եմ այդ միջանցքին. ես պետք է գամ այդտեղ». Դոնալդ Թրամփ
15900:42Թրամփը երկու անգամ արհամարհեց հալածված հայ քրիստոնյաների մասին հարցը
152Երեկ, 23:54