ՄԱԿ-ը դատապարտել է ռուս գեներալ-լեյտենանտի դեմ իրականացրած ահաբեկչությունը
![]() 802 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 23:42 ՌԴ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչությունից հետո ՄԱԿ-ը կոչ է արել «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել», բայց ուղղակիորեն չի դատապարտել պայթյունի իրականացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ դեկտեմբերի 17-ին արված հայտարարությունը։ Նշենք, որ Իգոր Կիրիլովը մահացել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Բացի այդ, ահաբեկչության հետևանքով մահացել է գեներալի օգնականը։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ «Սպանություն», «Ահաբեկչություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
