Human Rights Watch-ն Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ՝ Գազային ջրի հասանելիությունից զրկելու համար

Human Rights Watch-ը մեղադրել է Իսրայելին «ցեղասպանության ակտի» մեջ՝ Գազայի ջրամատակարարումը նվազագույնից ցածր մակարդակի հասցնելու համար: Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով HRW զեկույցին:
Ջրային ենթակառուցվածքների վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները պաղեստինցիներին ստիպել են օգտագործել աղտոտված աղբյուրներ, ինչը հանգեցրել է մահացու հիվանդությունների բռնկման, հատկապես երեխաների շրջանում, ասում են իրավապաշտպանները:
«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են ջրամատակարարման և կոյուղային ենթակառուցվածքների ոչնչացման, ներառյալ դիտավորյալ ոչնչացման համար, ինչպես նաև ջրի, էլեկտրաէներգիայի և վառելիքի հասանելիության դադարեցման կամ լուրջ սահմանափակումների համար»,- նշել է կազմակերպության ղեկավարությունը՝ զգուշացնելով, որ նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մարդիկ կշարունակեն մահանալ մաքուր ջրի բացակայության պատճառով։
2023թ․ հոկտեմբերից ի վեր, ըստ 184 էջանոց զեկույցի, գրանցվել է սուր լուծի մոտ 670,000 և դեղնախտի ավելի քան 132,000 դեպք:

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին
2710:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2410:00
«Զինծառայողներն իրենց պետք են միայն շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար»․ Տիգրան Աբրահամյան
3609:48
«ՀԱՊԿ-ին մտահոգում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»․ Մասադիկով
7209:43
«ԱԺ 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան»․ Աննա Գրիգորյան
4909:24
«ՌԴ-ն Գյումրիում տեղակայված ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ստացել»․ Գալուզին
9109:13
ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
6109:10
Քրքրում են իր, եղբոր և հոր անցյալը. «Հրապարակ»
5609:00