«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Բոլորի շահերից է բխում, որ իրավիճակը չհասցվի նման փորձարկումների, Ռուսաստանը հավատարիմ է մնում ուղիղ առճակատումը կանխելու քաղաքականությանը, այդ թվում՝ ցուցադրելով մեր ռազմական հնարավորությունները ․․․ Ամփոփելով ասեմ, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Մեր առաջարկները՝ ամրապնդելու ռազմական անվտանգությունը, մերժվել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից:
ՆԱՏՕ-ի ագրեսիվ պահվածքը և դրա հետ կապված Ռուսաստանի անվտանգության համար ուղղակի սպառնալիքները հաշվի են առնվում մեր ռազմական զարգացման և պաշտպանության պլանավորման գործընթացում»,- հավելել է դիվանագետը՝ նշելով, որ Ռուսաստանի անվտանգությունը ապահովվելու է ցանկացած սցենարի դեպքում։
Գրուշկոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր կուրսը վտանգ է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ընդհանուր ճարտարապետության համար։

«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
4322:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
6919:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
16819:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
8417:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
8517:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
8416:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
7815:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
8715:36