Պուտինն ափսոսում է, որ պատերազմն ավելի շուտ չի սկսել
![]() 796 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 23:30 «Հատուկ ռազմական գործողությունը» (ինչպես Ռուսաստանի իշխանություններն անվանում են պատերազմն Ուկրաինայի դեմ-խմբ.) պետք է սկսվեր ավելի վաղ՝ մինչև 2022 թվականը։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե հնարավոր լիներ գնահատել իրավիճակը 2022 թվականին՝ հիմնվելով այսօրվա գիտելիքների վրա, ես կգայի այն եզրակացության, որ որոշումը պետք է կայացվեր ավելի վաղ»,- նշել է Պուտինը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ պետք է սկսվեր «հատուկ գործողությունը»։ Բայց նա ընդգծել է, որ Մոսկվան պետք է «ավելի մանրակրկիտ պատրաստվեր» նման ռազմական գործողություններին։ Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների թեմային։ Նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում երկխոսության մեկնարկի համար, սակայն բանակցությունները պետք է հիմնվեն հակամարտության առաջին շաբաթներին Ստամբուլում քննարկված համաձայնագրերի նախագծերի վրա։ Սա սկզբունքորեն հակասում է Պուտինի՝ այս տարվա հունիսին արված հայտարարություններին։ Այն ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ խաղաղ բանակցությունների համար նախապայման է լինելու Ուկրաինայի չորս շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի շրջանների տարածքը իրենն վարչական սահմաններով Ռուսաստանին հանձնելը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն «առնվազն երեք անգամ համաձայնել է գործարքներ կնքել Կիևի հետ, բայց Ուկրաինան միշտ խափանել է դրանք»։ Ուկրաինայի ղեկավարությունը հերքում է այս հայտարարությունները՝ նշելով, որ խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը հենց Մոսկվայի վերջնագրային պայմաններն են։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել փնտրել փոխզիջումներ և առաջարկել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Սակայն Ռուսաստանը պատրաստ չէ Կիևին վերադարձնել օկուպացված տարածքները և պնդում է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություններից։ Նախագահը նաև հավելել է, որ հրադադարի մասին համաձայնագիր կարող է կնքվել միայն «Ուկրաինայի օրինական իշխանությունների» հետ. Պուտինն այդպիսին է համարում միայն Գերագույն Ռադան։ Վլադիմիր Զելենսկին, ըստ Ռուսաստանի առաջնորդի, այժմ կորցրել է Ուկրաինայի նախագահի իր լեգիտիմությունը։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկել են այս տարվա մայիսին՝ պատճառաբանելով ռազմական դրությունը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
