«Արագընթաց և բանուկ փողոցներում ձախ շրջադարձերը սահմանափակելու անհրաժեշտություն կա»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես ասած Աբովյանի «գայի» նախկին պոստի մոտ, որ Երևանի հյուսիսային ավտոկայանից մի փոքր վերև է, այլևս արգելվել է ձախ շրջադարձը դեպի Երևան, կամ Երևան եկող հատվածից ձախ շրջադարձը դեպի Սևան:
Սա ճանապարհային երթևեկության կարգավորման հազվադեպ արդյունավետ որոշումներից է, ըստ իս:
Այո, շրջադարձի համար վարորդները ստիպված կլինեն երթևեկել մի քանի հարյուր մետր ավելի, բայց առավել նախընտրելի է հենց դա, քան մշտական անհարմարությունը բոլոր վարորդների համար, որ առաջացնում էր ձախ շրջադարձի հնարավորությունն այդ բանուկ հատվածում, որը ըստ էության նաև միջպետական ճանապարհի հատված է:
Ընդհանրապես, Երևանի ճանապարհներին կա հատկապես արագընթաց և բանուկ փողոցներում ձախ շրջադարձերը էապես սահմանափակելու անհրաժեշտություն:
Օրինակ, ըստ իս դա անելու էական անհրաժեշտություն կա Արշակունյաց պողոտայում, մասնավորապես Սաս ֆուդկորտի դիմացի շրջադարձի առումով: Այդ շրջադարձը պետք է պարզապես փակել, որովհետև ահավոր ծանրաբեռնում է այդ հատվածի երթևեկությունն ու նաև ստեղծում վթարային իրավիճակներ»։

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
35723.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
34820.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
37119.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
39816.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
42916.06.2026, 22:06
Ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը․ նոր նախագիծ
37516.06.2026, 17:18
Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
60904.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
164202.06.2026, 18:34