«Երբ ասում եք` «վերադարձրեք երկիրը», ի՞նչը վերադարձնեն». Թրամփը` Զելենսկիին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով նրան՝ սկսել մտածել հրադադարի մասին և լքել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները։
Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է El Pais-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«(Ուկրաինայի իշխանություններին) դուր է գալիս ասել, որ ցանկանում են վերադարձնել իրենց հողերը, սակայն քաղաքները հիմնականում ավերված են։ Նայեք այս քաղաքներից մի քանիսին. կանգուն չի մնացել ոչ մի շենք: Ուրեմն, երբ ասում եք՝ «վերադարձրեք երկիրը», ի՞նչը վերադարձնեն: «(Ուկրաինայի մարտերում ավերված բնակավայրերը կպահանջեն) 110 տարվա վերակառուցում», - մեջբերում է աղբյուրը Թրամփի խոսքերը։
Այնուամենայնիվ, մի քանի եվրոպական աղբյուրներ, որոնք անանունության պայմանով են խոսում, El Pais-ին հայտնել են, որ ազդանշանները, որոնք Թրամփն ուղարկում է պաշտոնական Կիևին, բացասական չեն։ Օրինակ՝ գեներալ Քիթ Քելլոգը, որին Թրամփը նշանակել է՝ որպես ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայում, հրապարակայնորեն գովաբանել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նոր զենքերի փաթեթները և թույլտվությունը, որը նա տվել է Ուկրաինային՝ արևմտյան հեռահար զենքով ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար: Ավելին, աղբյուրները կարծում են, որ իրերի այս վիճակը միայն ընդգծում է, որ Թրամփը ցանկանում է հասնել խաղաղության, բայց՝ ուժի դիրքերից։ «Նրա համար կարևոր է, որ ինքը թույլ չթվա»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Թրամփը դեռ չի կայացրել իր որոշումը, մի օր նա ցույց է տալիս մի բան, իսկ մյուս օրը՝ մեկ այլ բան, ուստի շատ կարևոր է գործել հիմա և փոխանցել մեր ուղերձները», - ասել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։

«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
4301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
124Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
88Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
100Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
153Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
152Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
89Երեկ, 20:30