Իսրայելը քննադատել է Հռոմի պապին

Գազայի հատվածում իրականացվող գործողությունների մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունները կտրված են ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի հակամարտության համատեքստից, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն, գրում է The Times of Israel-ը։
Դեկտեմբերի 21-ին պոնտիֆիկոսը սուրբծննդյան ամենամյա ուղերձում նշել էր․ «Երեկ ռմբակոծել են երեխաների: Սա դաժանություն է։ Սա պատերազմ չէ»: Reuters-ը գրել էր, որ Հռոմի պապի խոսքերը «ըստ երևույթին, հղում են» դեկտեմբերի 20-ին Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածներին։ Հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 25 պաղեստինցի, այդ թվում՝ յոթ երեխա, նշում էր գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին։
Իսրայելի ԱԳՆ-ն ասել է, որ Հռոմի պապը «ցավոք, որոշել է անտեսել» այն փաստը, որ իսրայելցի զինվորականների գործողությունները «ուղղված են երեխաներին որպես կենդանի վահան օգտագործող ահաբեկիչների դեմ»։ Գերատեսչությունն ընդգծել է, որ մեղքը պետք է բարդել բացառապես ՀԱՄԱՍ-ի զինյալների վրա։ «Բավական է երկակի ստանդարտներ օգտագործել»,- ավելացրել է նախարարությունը:

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
2116:54
«Կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5016:06
«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
5615:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
6714:30
«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI
12014:12
«Իշխանության ղեկին գտնվող անձն օրը 16 անգամ կարող է լայվ մտնել, բայց սեպտեմբերի 27-ին ժամանակ չգտավ գրառում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7713:48
«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
7513:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
12112:25