Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն
![]() 716 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 11:00 ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն: Հ.Մ-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ-ին, ով Հ.Մ-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը: Այնուհետև, Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է: Արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր ՀՀ դրամով վաճառել է Ա.Դ-ին, իսկ Ա.Ղ-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար: Բացի վերը նշված դեպքը, Ա.Ղ-ն Հ.Մ-ին առաջարկել է Երևանում գտնվող մեկ այլ բնակարանի վերաբերյալ, որի սեփականատերը մահացած է, ևս կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել, ինչի արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով խարդախությամբ հափշտակվել է Ռ.Ք-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, որը սեպտեմբերի 13-ին Հ.Մ-ն 40 մլն 450 հզր ՀՀ դրամով օտարել է Ա.Ա-ին: Գործարքից հետո ստացված գումարից 31 հզր ԱՄՆ դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցվել է Ա.Ղ.-ին: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և մասնակիցների նկատմամբ»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
80906.02.2026, 17:00
Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
36006.02.2026, 16:00
«Անընդունելի և դատապարտելի է ՀՀ իշխանությունների անգործությունը»․ Արցախի ԱԺ
31806.02.2026, 15:36
«Ավտոմեքենան երթևեկել է բարձր արագությամբ». մանրամասներ՝ Հրապարակում տեղի ունեցած վթարից
31806.02.2026, 10:00
Թրամփն առաջարկել է մշակել նոր պայմանագիր հարձակողական զենքի կրճատման վերաբերյալ
90106.02.2026, 00:00
Գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)
44205.02.2026, 16:36
Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ
68804.02.2026, 14:36
«Հանդիպում՝ «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
55604.02.2026, 13:54
