Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Արևմուտքի թիրախավորման քարոզարշավը»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Արևմուտքի թիրախավորման քարոզարշավը»․ Տաթևիկ Հայրապետյան
176
Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 16:24

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Արևմուտքի թիրախավորման և «դեմոնիզացիայի» իր հետևողական քաղաքականությունն ու քարոզչական արշավը։ Օրեր առաջ անդրադարձել էի ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ հայտարարություններին։ Դրանից հետո այս կիրակի օրվա գլխավոր թողարկման ժամանակ «Az TV»-ն ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարին անդրադառնալիս կիրառեց վիրավորական «namərdlik» տերմինը, որը բառացի թարգմանվում է «տմարդություն»՝ մեղադրելով ԱՄՆ-ին մարդու իրավունքների հետ կապված հարցերը Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղելու մեջ։

Ուշագրավ է, որ հաղորդման մի դրվագում նշում են, որ ԱՄՆ-ն դրդում է Ադրբեջանին «խաղաղության պայմանագիր» ստորագրել Հայաստանի հետ, մեկ այլ դրվագում էլ շեշտում, որ ԱՄՆ-ն թույլ չի տալիս ՀՀ կառավարությանը ընդառաջ գնալ Ադրբեջանի բոլոր պահանջներին, այդ թվում՝ միջազգային իրավական ակտերի հետքաշման, սահմանադրության փոփոխության, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական առաքելության դուրսբերման պահանջներին․․․»։