Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Բանակցային գործընթաց վարելիս ակնկալում ես ոչ թե ընդունելի, այլ արդարացի տարբերակ». Մետաքսե Հակոբյան

«Բանակցային գործընթաց վարելիս ակնկալում ես ոչ թե ընդունելի, այլ արդարացի տարբերակ». Մետաքսե Հակոբյան
204
Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 14:06

«Տասնամյակներ տևած բանակցային գործընթացը նորմալ ընթացք էր, որը նման իրավիճակում գտնվող երկրների համար կարող էր տեղի ունենալ»,- «Եվրոմեդիա 24»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով հակամարտության և անվստահության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիներ ընթացող բանակցություններին: «Առավել ևս վերջին տարիներին արդեն Մինսկի խմբի համանախագոհ երկրների բանակցային գործընթացում հստակ ձևավորվել էին 6 տարբերակներ, որն էլ պետք է արդեն ընդունվեր որպես վերջնական տարբերակ և հանգուցալուծում»,- նշել է Հակոբյանը և հիշեցրել Նիկոլ Փաշինյանի 2018-ի այն խոսքերը, որ բանակցությունները զրոյական կետից սկսել է այնպես, որ դա պետք է ընդունելի լինի և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար: Հակոբյանի խոսքերով այդպես չի լինում երբեք. «Երբ կա հակամարտություն, չի կարող լինել այնպիսի տարբերակ, որ ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Կարող է մի կողմի համար ընդունելի չլինել, բայց լինել արդարացի հանգուցալուծում: Այսինքն՝ բանակցային գործընթաց վարելիս դու ակնկալում ես ոչ թե ընդունելի տարբերակ, այլ արդարացի տարբերակ, որը մոտ էր»,- ասել է Հակոբյանը:

«Բանակցային գործընթաց վարելիս ակնկալում ես ոչ թե ընդունելի, այլ արդարացի տարբերակ». Մետաքսե Հակոբյան