Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դպրոցների տնօրենները դժգոհ են». Ոսկան Սարգսյան

«Դպրոցների տնօրենները դժգոհ են». Ոսկան Սարգսյան
170
Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 17:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դպրոցների տնօրենները դժգոհ են, որ մարզպետարանում և նախարարությունում «շարիկ գլորելով»՝ ճոխ պարգևատրվում են։
Տավուշի մարզպետարանից, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ մարզի դպրոցների տնօրեններին գրություն է ուղարկվել, որտեղ նշված է, որ հանրակրթական ուսումնական հաստատության տարեկան ծախսերի նախահաշվի համապատասխան հոդվածով բավարար միջոցների առկայության դեպքում ուսումնական հաստատության տնօրենները կարող են ուսումնական հաստատության աշխատողներին լրացուցիչ աշխատավարձ (լրավճար, պարգևատրում) իրականացնել։ Դպրոցների տնօրեններից պահանջել են գրություն ստանալու օրը, մինչև ժամը 16․00, Տավուշի մարզպետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատավություն, թե քանի տոկոս հավելավճար է նախատեսվում տրամադրել աշխատակիցներին։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները հայտնեցին, որ իրենք ամեն տարվա փետրվարին ԿԳՄՍ նախարարությունից գրություն են ստանում, որ ուսումնական հաստատության տնտեսած դրամական միջոցները պփոխանցեն նախարարության համապատասխան հաշվեհամարին։ Տավուշի մարզի դպրոցների տնօրեններն ասացին, որ ամանորի շեմին դպրոցների աշխատողներին թեկուզ փոքր գումարով պարգևատրելու համար դպրոցները տնտեսած քիչ գումարներ ունեն, իսկ իրենց վերադասները՝ Տավուշի մարզպետարանը և ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաները պետական բյուջեից ճոխ պարգևատրվում են։ 2024թ․ դեկտեմբերի 4-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից պարգևատրվել են 61,2 միլիոն դրամի չափով։ Դպրոցների տնօրենները դժգոհեցին, որ Տավուշի մարզպետարանն ու նախարարությունն իրենց ամեն դրամը հաշվում են, իսկ ԿԳՄՍ նախարարությունում պաշտոնյաները համակարգչով խաղեր են խաղում, «շարիկ գլորում», ամսական ստանում ավելի քան 300 հազար դրամ աշխատավարձ, եռամսյակը մեկ պարգևատրվում են, տարեմուտին էլ՝ ստանում 13-րդ աշխատավարձ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան