«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։
Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։
Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։
«Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը», - նշել է Գևորգ Պապոյանը։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:
ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 81-Ա որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
16418:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
250Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
35330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
53028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
53127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40927.10.2026, 11:00