«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան
![]() 283 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 21:36 Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրել է․ «Կորոնայից ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են․․․ Կրկին վերապրեցի կորոնավիրուսի դժնդակ տարիները։ Հատկապես այն պահերը, երբ հարազատդ հիվանդանոցում կռվում էր մահվան հետ, իսկ դու չէիր կարող տեսնել նրան, սփոփիչ մի խոսք ասել։ Տեսակապը ինչ-որ չափով մեղմում է հարազատների տառապանքը․․․ ԵԱՏՄ գագաթնաժողովին ասես նույն պատկերն է։ Նիկոլ Փաշինյանը մեկուսացվել է, և ԵԱՏՄ անդամները միայն տեսակապով են փոխանակվում։ Այսքան էլ դաժան բա՞ն․․․ Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»․ դժվար է հասկանալ։ Կորոնավիրուսի ժամանակ էլ էր այդպես։ Երբ մարդը հրաժեշտ էր տալիս, ոչ ոք չէր կարող ձեռք տալ, հրաժեշտի վերջին համբույրով ճանապարհել նրան։ Դառը հիշողությունները վերապրելու ցանկություն չունեմ։ Միայն, որպես ծանր կորոնավիրուս տարած մարդ՝ ասեմ, որ ամենասարսափելին հիվանդի համար մեկուսացումն էր, մանավանդ, երբ չգիտեիր՝ ապրելո՞ւ ես, թե՞․․․ Չէին մեկուսացվում միայն Նիկոլ Փաշինյանն ու իր կինը։ Երկու- երեք օրում բուժվում էին։ Կորոնավիրուսով հիվանդ, եթե հիշում եք, բուկլետներ էին բաժանում․․․ Կարծեմ մեզ վրա երկու անգամ հիվանդացան՝ աշխույժ, զվարթ, թեթև, մինչդեռ վարակվածներս ամիսներով տառապում էինք։ Զարմանում էի, որ ոչ մի հեղափոխական պաշտոնյա չտուժեց»։ Աղբյուրը` Հասմիկ Բաբաջանյան |
«Մեծ շներից փրկել եմ շանս, վատ բան եմ արե՞լ»․ Վարդան Ղարսոյան
14517:48Սիրիան և Թուրքիան ստորագրել են ռազմական համաձայնագիր
8917:38«Սերոբ Գասպարյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ»․ պաշտպաններ
12917:12«Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց». Գեղամ Ասատրյան
4517:00«Նույնիսկ Ալիևը չի բարբաջել Ռուբեն Վարդանյանի օտարերկրյա պաշտպանի դեմ»․ Լիզա Ճաղարյան
14716:42«Խաղամոլությունը հարյուրավոր տղամարդկանց մղում է ինքնասպանության»․ Հրայր Կամենդատյան
7116:24«Արամ Նավասարդյանին 4 տարով ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել»․ Րաֆֆի Ասլանյան
6016:00«Պահանջում եմ արդար դատավարություն»․ զոհվածի հայրը նստացույց է իրականացնում (տեսանյութ)
16915:24