«Կաթողիոսի ուղերձի հեռարձակման եթերաժամանակի փոփոխությունը հավասարազոր է պետական ինքնության փոփոխության»․ Հակոբ Բադալյան
![]() 219 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 21:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման «ինստիտուտը» համարում եմ կարևոր, ու այստեղ ամեն ինչ վեր է ցանկացած անձից: Հակված չեմ դրամատիզացնել իրավիճակը, բայց հարցը համարում եմ կարևոր: Հանգամանքը, երբ Ամենայն Հայոց Կաթողիոսի ուղերձը հեռարձակվում է երկրի առաջին ալիքով և, ըստ էության, երկրի առաջին դեմքի ուղերձի շեմին, արտացոլում է հայկական պետականության դավանաքաղաքական ինքնությունը: Այսինքն՝ ժամի հանգամանքը, եթերային ցանցում տարեկան մեկ անգամ դրա առաջնայնության հանգամանքը լոկ «դասավորություն» չէ, դա՝ ինքնություն է: Հետևաբար եթերաժամանակի փոփոխությունը, իմ գնահատմամբ՝ հավասարազոր է պետական ինքնության փոփոխության: Ես հարցը դիտարկում եմ այդ հարթության վրա, անձերի կամ անգամ ինստիտուտների հարաբերությունից վեր: Իսկ դավանաքաղաքական ինքնության հաստատուն հետագիծը՝ հատկապես աշխարհաքաղաքական ճամփաբաժանային պատմական շրջափուլերում, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու, պետական սուբյեկտության հիմնարար բաղադրիչ է: Ավելին, որոշների դեպքում նույնիսկ՝ փնտրված բաղադրիչ: Մենք չունենք այն փնտրելու կարիք, բայց կարծես թե լուրջ կարիք կա այն պահելու և պահպանելու առումով»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Մեծ շներից փրկել եմ շանս, վատ բան եմ արե՞լ»․ Վարդան Ղարսոյան
14517:48Սիրիան և Թուրքիան ստորագրել են ռազմական համաձայնագիր
8917:38«Սերոբ Գասպարյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ»․ պաշտպաններ
12917:12«Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց». Գեղամ Ասատրյան
4517:00«Նույնիսկ Ալիևը չի բարբաջել Ռուբեն Վարդանյանի օտարերկրյա պաշտպանի դեմ»․ Լիզա Ճաղարյան
14716:42«Խաղամոլությունը հարյուրավոր տղամարդկանց մղում է ինքնասպանության»․ Հրայր Կամենդատյան
7116:24«Արամ Նավասարդյանին 4 տարով ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել»․ Րաֆֆի Ասլանյան
6016:00«Պահանջում եմ արդար դատավարություն»․ զոհվածի հայրը նստացույց է իրականացնում (տեսանյութ)
16915:24