«Կշարունակենք սկզբունքային և վճռական քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը շարունակելու է իր սկզբունքային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ ազգային շահերին համապատասխան.
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ 2024թ-ի արդյունքների հաշվետվության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և բարեկեցության ապահովումը շարունակելու է մնալ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և այլ երկրների հետ համագործակցության օրակարգի հիմքը:
Թշնամական երկրի գերատեսչությունում նշել են, որ 2024 թվականին Ադրբեջանի դիվանագիտական գործունեությունն ուղղված է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի խթանմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա։ «Ադրբեջանը հետևողական և վճռական արտաքին քաղաքականություն է վարել՝ հակազդելու Հայաստանի և նրա հովանավորների զրպարտչական արշավին»,- հայտարարում է թշնամին։

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
136Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
144Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
40301.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
36431.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
60528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
58127.10.2026, 16:06