Կատաղի մարտեր` Աֆղանստան-Պակիստան սահմանին

Ariana News հեռուստաալիքը հայտնել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին կատաղի մարտերի մասին։
«Մի քանի թիրախներ, այդ թվում՝ հանցավոր տարրերի և նրանց աջակիցների կենտրոններն ու թաքստոցները, որտեղից հարձակումներ են կազմակերպվել Աֆղանստանի վրա, պատասխան հարձակման են ենթարկվել»,- ասվում է Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Աղբյուրների համաձայն՝ բախումների ժամանակ կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ։
TOLO News-ն ավելի վաղ հայտնել էր, որ աֆղանական-պակիստանյան սահմանին թալիբների կողմնակիցների և պակիստանցի զինվորականների միջև բախումների հետևանքով զոհվել է 24 մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխհրաձգությունը աֆղան և պակիստանցի սահմանապահների միջև տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ի առավոտյան Դանդ-է-Պաթան շրջանում՝ Պակտիկա (Աֆղանստան) և Խայբեր Փախտունխվա (Պակիստան) նահանգների սահմանին։ Բախումների ժամանակ օգտագործվել է հրետանի։ Հաղորդվում է, որ զոհվել է 19 պակիստանցի, 5 աֆղանցի զինվոր, ևս 3-ը վիրավորվել են:

«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
7814:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
21812:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11210:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
11710:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10710:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
9609:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8308:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
14501:00