«Անկարան թույլ չի տա ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը` մնալ Սիրիայում». Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում նա նշել է Սիրիայի նոր իշխանությունների հետ փոխգործակցության կարևորությունը՝ այնտեղ կայունություն ապահովելու համար։
Այս մասին հայտնում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ «Նախարար Ֆիդանն ասել է, որ կարևոր է համագործակցել սիրիական նոր վարչակազմի հետ՝ Սիրիայում կայունություն ապահովելու և անցումային շրջանն ավարտելու համար»,- ասել են աղբյուրները։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը աջակցություն է հայտնել Սիրիայի նոր իշխանությունների ջանքերին՝ ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ նշելով, որ Անկարան թույլ չի տա ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը ապաստան գտնել արաբական երկրի տարածքում։ Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին Սիրիայում տեղակայված՝ PKK-ի ուժերին ոչնչացնելու մտադրության մասին։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
16418:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
250Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
35330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
53028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
53127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40927.10.2026, 11:00