«Անասելի ծանր է վնասազերծելն ամբոխի կառավարիչներին, բայց ոչ` անհնար»․ Մետաքսե Հակոբյան
![]() 290 Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 03:06 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավատը ամբոխի ուժի հանդեպ վերափոխեց հայկական երկու պետությունների ավանդական քաղաքականությունն ու կործանարար դեր ունեցավ։ 2018-ին մուտք գործեցինք ամբոխների դարաշրջան։ Անասելի ծանր է վնասազերծել ամբոխի կառավարիչներին, բայց ոչ անհնար, քանզի իրենցը նյութն ու իշխանությունն ամեն գնով ունենալն ու պահելն է, մերը՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ու ՄԵՐ ՍԵՐՈւՆԴՆԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ։ Ամփոփում եմ 2024-ը, գումարում-հանում եմ անում ու գոհանալու պատճառ չունեմ, քանզի ՀԱՅՐԵՆԻՔՍ շարունակում է ղեկավարել ամբոխների կառավարիչը։ Կյանքը 4 տարի է, ինչ կանգ է առել։ Մ՛ի համոզեք ձեզ, որ այն շարունակվում է, որովհետև եղևնի եք զարդարում, տոնական սեղան եք գցում՝ հայկական խնջույքի բոլոր կանոններով։ Այն կանգ է առել, որովհետև մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերն ու որբացած մանուկների անփայլ աչուկներն են… Այս տարի էլ չեմ շնորհավորի, առավել ևս չեմ սպասի, միայն կմաղթեմ, որ գալիք տարում ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՍՏԱՏՎԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԼԻՆԻ, ԱՐՑԱԽ ՀԱՅԸ ՈՏՔ ԴՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿՎԻ… Այս է մեր ու մեր երեխաների ապրելու պայմանը։ ՍԻՐՈւՄ ԵՄ ԱՐՑԱԽՆ Ու ՀԱՅԱՍՏԱՆԸ , ՔԱՆԶԻ ԱՅՆ ԻՄՆ Է»։ Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
