«Իշխանությունը պահելու համար Փաշինյանը համոզելու է, որ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը դեռ պահպանվում է»․ Արման Մելիքյան
![]() 257 Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 10:54 «Ի՞նչ կապ ունի Արցախի հարցում ի՞նչ բանակցություններ են տարվել, Փաշինյանն է եկել իշխանության և իր իշխանության փուլի համար ինքն է պատասխանատու։ Հայտարարել է, որ իր կետից է սկսում, ինչն էլ հանգեցրել է պատերազմի և Արցախի կորստի։ Ինքը իր արածի և չարածի համար թող պատասխանատվություն վերցնի, մնացածի պատասխանատվության մասին չպետք է մտածի։ Յուրաքանչյուրը թող իր մասին մտածի»,- 24TV-ի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք չափազանցված չեն Փաշինյանի՝ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունները։ «Ուզում է մեղքը կիսել այլոց հետ, ավելին՝ մեղքը բարդել ուրիշների վրա։ Բայց չեմ կարծում, որ դա հաջող մոտեցում է․․․Բանավեճի հրավիրելու նպատակը ճշմարտության վերհանումը չէր, այլ կոնկրետ քաղաքական շահերի սպասարկումն էր, հետևաբար՝ արդարացված էր նախագահների մերժումը»,- ասաց Մելիքյանը։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Մելիքյանն ասաց․ «Իրավիճակը գնալով սրվում է մեր ներսում, մեր հարևանությամբ, ես չեմ տեսնում, թե Ալիևը ինչ պատճառ պետք է բռնի, որ կնքի այդ պայմանագիրը, բացառությամբ այն դեպքի, եթե ԱՄՆ-ն իր վրա ուղղակի ճնշում չգործադրի»,- ասաց Մելիքյանը՝ նշելով նաև, որ Փաշինյանը իշխանությունը ամեն գնով պահելու համար փորձելու է համոզել, որ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը դեռ պահպանվում է։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
