Յուն Սոկ Յոլը խոստացել է «պայքարել մինչև վերջ»

Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլը, ով վերջերս իմպիչմենթի ենթարկվեց երկրում ռազմական դրություն հայտարարելու պատճառով, իր կողմնակիցներին խոստացել է «պայքարել մինչև վերջ»՝ շնորհակալություն հայտնելով նրանց աջակցության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով քաղաքական գործչի կոչին։
Նախօրեին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին ձերբակալելու օրդեր է տվել։ Yonhap-ը գրել էր, որ սա առաջին դեպքն է երկրի պատմության մեջ, երբ գործող նախագահին կալանավորման օրդեր է տրվում։ Դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանը սկսել է Յունի իմպիչմենթի գործի քննությունը, որի որոշումը պետք է կայացվի գործը դատարան մտնելուց հետո 180 օրվա ընթացքում:
Յոլին ձերբակալելու որոշումից հետո նրա կողմնակիցները սկսեցին հավաքվել նախագահի նստավայրի մոտ։

«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
4720:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
7618:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
7017:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10617:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
8417:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
6617:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
11916:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
6916:42