Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
![]() 440 Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 12:00 Երեկ՝ հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել են 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։ Պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է նաև, որ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, հայհոյանքների, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել է Լ․ Ստեփանյանին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում վեց մարդ է զոհվել
309Երեկ, 12:45
Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում (տեսանյութ)
23724.04.2026, 11:42
Ծիծեռնակաբերդի ճանապարհին դի է հայտնաբերվել (տեսանյութ)
37724.04.2026, 09:36
Բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը. կա զոհ
38223.04.2026, 22:30
Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 մեքենա և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ
40023.04.2026, 14:24
Երկու հարավկորեական կործանիչներ բախվել են օդաչուի կողմից տեսանյութ նկարահանելու պատճառով
100422.04.2026, 23:59
Երևանի Աղի կոմբինատում փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
47522.04.2026, 19:36
«Երևանում դանակահարվել է ավտոբուսի վարորդը․ կա ձերբակալված անձ»․ ՆԳՆ (տեսանյութ)
36222.04.2026, 19:18
