«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է ռազմավարական շրջադարձ կատարի». Գուրգեն Սիմոնյան

«Ես ակնկալում եմ, որ 2025-ին Մեղրիի և Մարգարայի անցակետից ռուսները դուրս գան, Եվրոմիության դիտորդական առաքելության թվաքանակի ավելացում լինի, մինչև ապրիլ ամբողջ ՀՀ սահմանագիծը ռուսաթափվի, 102-րդ ռազմաբազայի պայմանագիրը դեմոստրացվի և մինչև ամառ պայման դրվի՝ 102-րդ ռազմաբազան ապամոնտաժել և հեռացնել ՀՀ-ից, մինչև սեպտեմբեր դուրս գանք ԵԱՏՄ-ից»,-«Ֆակտոր»-ի եթերում ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ եթե ներկայիս իշխանությունները այս գործընթացներն անեն, նրանք կվաստակեն շանս՝ արկղի միջից դուրս ցատկելու և 2-րդ, 3-րդ կարգավիճակով խորհրդարանում ներկայացված լինելու համար:
«Ես չեմ պատկերացնում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխման լայնածավալ ծրագրեր, որոնք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հնարավորություն կունենա անելու: Չի կարող անել սահմանադրական բարեփոխումներ»,- նշեց քաղաքական գործիչը և մատնացույց արեց. «Թող ռազմավարական շրջադարձ կատարեն: Ժամանակը եկել է, ուշացրեցիք, Բաշար Ասադի օրը կընկնեք: Նա էլ 10 տարի շանս ուներ, բայց չկարողացավ ձևավորել նոր իրողություններ»:

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
16418:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
250Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
35330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
53028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
53127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40927.10.2026, 11:00