Ֆիցոն սպառնացել է չօգնել ուկրաինացի փախստականներին՝ ի պատասխան գազի տարանցման դադարեցման

Սլովակիան կքննարկի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման հետ կապված պատասխան միջոցները, հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ես հայտարարում եմ, որ իմ կուսակցությունը պատրաստ է քննարկել և համաձայնության գալ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու և Սլովակիայում Ուկրաինայի քաղաքացիների աջակցությունը զգալիորեն նվազեցնելու հարցում», - ասել է Ֆիցոն: Նա նաև «սաբոտաժ» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից գազի մատակարարումների դադարեցումը։
Ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատճառով Սլովակիայի կորուստները Ֆիցոն գրեթե 500 մլն եվրո է գնահատել։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ուկրաինան դադարեցրել է ռուսական բնական գազի տարանցումն իր տարածքով: Կիևը բազմիցս զգուշացրել է, որ չի երկարաձգի տարանցման համաձայնագիրը՝ խուսափելու համար Ռուսաստանի պատերազմը ֆինանսավորելուց:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
5303:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
6302:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
7501:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
13100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
7900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
73Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
71Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
72Երեկ, 23:36