«Անիի պատմությանը և մշակույթին նվիրված 40 տարվա իմ ուսումնասիրությունները` անգլերեն». Կարեն Մաթևոսյան

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Անիի պատմությանը և մշակույթին նվիրված շուրջ 40 տարվա իմ ուսումնասիրությունները վերջապես ամփոփվեցին անգլերեն ծավալուն հրատարակությամբ։ Այդ ընթացքում Անիի ու անեցիների թեմայով են եղել իմ թեկնածուական (1989) և դոկտորական (2008) ատենախոսությունները, հրատարակել եմ մենագրություններ և մի քանի տասնյակ գիտական հոդված։
Ինչպես հայտնի է, 2016 թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Դրանից հետո մեծացել է հետաքրքրությունը քաղաքի նկատմամբ և վրացի ու թուրք հեղինակների կողմից մի շարք հրատարակություններ են եղել Անիի մասին, ինչպես իրենց լեզուներով, այնպես էլ՝ անգլերեն։ Իմ այս գիրքը «Անին և անեցիները» մենագրության (2021 թ.) թարգմանությունն է, սակայն որոշակի լրացումներով ու վերախմբագրմամբ։ Փոխված է նաև գրքի վերնագիրը, որպեսզի այլազգի ընթերցողների համար միանգամից պարզ լինի, թե ինչ քաղաքի մասին է խոսքը։ Գիտական արժեքից զատ, գրքի կարևոր ուղերձն է, որ Անիի շրջակա կիսավեր վանքերը (Հոռոմոս, Բագնայր, Արջոառիճ), որոնք միջնադարում քաղաքի անբաժան մասերն էին, նույնպես ընդգրկվեն պահպանության գոտում, քանի որ դրանց գոյությունը խիստ վտանգված է։
Թարգմանությունն ու հրատարակությունը հնարավոր է դարձել Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպս. Տերտերյանի հովանավորության և «The Clara Margossian Trust» բարեգործականի նվիրատվության շնորհիվ, որոնց իմ խորին երախտագիտությունն են հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում գրքի խմբագիր պատմագիտության դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանին, շնորհալի և բծախնդիր թարգմանիչներ Հարություն Խուդանյանին և Սոնա Բալոյանին, ինչպես նաև այս գործի մյուս երախտավորներին (մեկնաբանություններում դնում եմ անգլերեն հրատ. փոքր առաջաբանը, որտեղ մանրամասներ կան այս մասին)։
Խոստովանեմ, որ Անիի վերաբերյալ անգլերեն գրքի հրատարակությունը կարևոր նպատակ է եղել ինձ համար, որպեսզի քաղաքի ու նրա բնակիչների մասին աղբյուրագիտական հենքով պատմությունը տարածվի նաև օտար մասնագետների և ընթերցողների շրջանում։ Ուստի գրքի թվային տարբերակը՝ բաց հասանելիությամբ, արդեն համացանցում է, որի հղումը դնում եմ այստեղ, և պիտի խնդրեմ, որ այն հնարավորինս շատ տարածվի։ Իսկ տպագիր օրինակներ կարելի է ձեռք բերել մեկ շաբաթ հետո Մատենադարանի կրպակից»:

Ադրբեջանը շարունակում է մշակութային քարոզչությունը Եվրոպայում. Շվեյցարիայում բացվել է «ղարաբաղյան նժույգի» արձանը
14209.06.2026, 00:42
Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը
22307.06.2026, 09:54
Հրանտ Թոխատյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին
34203.06.2026, 19:12
«Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին լուրջ վտանգի տակ է»․ Հովիկ Ավանեսով
32603.06.2026, 16:00
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակը (տեսանյութ)
39631.05.2026, 21:42
Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
70426.05.2026, 00:12
Ինչպես ջորիները որոշեցին Սուրբ Մամասի վանքի կառուցման տեղը Վայոց ձորում (լուսանկար)
81324.05.2026, 23:30
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար)
69724.05.2026, 22:36