ԱՄՆ-ում Սորոսին և Հիլարի Քլինթոնին Ազատության մեդալով պարգևատրելը որակել են որպես ազգային խայտառակություն

Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը դեմոկրատ մեգադոնոր Ջորջ Սորոսին և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պարգևատրել էր Ազատության նախագահական մեդալով, ինչը վրդովեցրել է մի շարք քաղաքական գործիչների, ովքեր «ազգային խայտառակություն» են անվանել դա:
«Ջորջ Սորոսը միլիոններ է ծախսել՝ ընտրելով քաղաքական գործիչների, ովքեր մեղմ են վերաբերվում հանցագործությանը՝ թույլ տալով հանցագործներին ավերածություններ գործել մեր խոշոր քաղաքներում», - The New York Post-ին ասել է Մոնտանայի սենատոր Թիմ Շիհին: «Հիլարի Քլինթոնին և Ջորջ Սորոսին Ազատության նախագահական մեդալով պարգեւատրելու Ջո Բայդենի որոշումը ազգային խայտառակություն է»,- հավելել է հանրապետականը։
Պարգևատրմանը անդրադարձել էր նաև ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասքը։
«Բայդենի կողմից Սորոսին Ազատության մեդալ շնորհելը ծաղր է»,- X սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է Մասքը։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
6123:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
6522:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
7920:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
24915:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
11513:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10713:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11213:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11411:18