Ռուսաստանը դատի կտա գերմանական Siemens ընկերությանը

«Ռոսատոմ»-ը դատի է տալու Siemens-ին՝ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանին սարքավորումներ չմատակարարելու համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Այն սարքավորումները, որոնց համար կանխավճար է կատարվել, չեն առաքվել։ Սա հանգեցրել է լրացուցիչ ծախսերի ինչպես սարքավորումների ձեռքբերման, այնպես էլ դրա տեղադրման ժամկետների համար: Մենք մտադիր ենք այս հարցով հայց ներկայացնել»,- հարցին, թե արդյոք գումարները վերադարձվել են չմատակարարված սարքավորումների համար, պատասխանել է Լիխաչովը:
Նշվում է, որ Siemens-ը խախտել է թուրքական «Աքքույու» ատոմակայանին սարքավորումներ մատակարարելու պայմանագրային պարտավորությունները։ Արդյունքում բոլոր անհրաժեշտ բաղադրիչները հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությանը «բարյացակամ» երկրներում։ Siemens-ը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում 2022 թվականի մարտից՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման պատճառով։ Նույն թվականի մայիսին կոնցեռնը հայտարարեց Ռուսաստանում բոլոր արդյունաբերական գործունեությունը դադարեցնելու իր որոշման մասին։

«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
8403:12
Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
23100:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
10800:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
10500:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
16600:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
14700:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
95Երեկ, 23:36
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ վրա կրակողին հանձնեցինք, էլի նրան ընդունելու են՝ որպես հերոսի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
85Երեկ, 23:18