Աբխազիայում սուգ է. 5 երեխա հրդեհի զոհ է դարձել

Աբխազիայում հրդեհի ժամանակ երեխաների մահվան կապակցությամբ հունվարի 6-ը սգո օր է հայտարարվել։
«Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով հինգ երեխա է մահացել, նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբայի հրամանագրով հունվարի 6-ն Աբխազիայում սգո օր է հայտարարվել»,- տեղեկացնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հունվարի 5-ի առավոտյան առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։
Երեխաների հետ տանը միայն տատիկն է եղել. նախնական տվյալներով՝ նա որոշել է վառել վառարանը, սակայն բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ինչի հետևանքով պայթյուն է եղել։ Երեխաներն այդ պահին քնած են եղել: Տատիկը դուրս է վազել՝ օգնություն կանչելու, սակայն հ րդեհն ակնթարթորեն տարածվել է փայտե տան ողջ տարածքում։
«Այդ ժամանակ քնած են եղել մեկուկեսից մինչև ութ տարեկան հինգ երեխաներ, տունն ակնթարթորեն այրվել է, և նրանց փրկել չի հաջողվել»,- ասել է ականատեսը։ Մահացած բոլոր երեխաները քույրեր են եղել, նրանց ծնողները եղել են հիվանդանոցում:

Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
131Երեկ, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
249Երեկ, 16:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
253Երեկ, 15:43
Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան
268Երեկ, 15:37
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին (տեսանյութ)
327Երեկ, 15:19
Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
223Երեկ, 11:19
«Ձեր մատը մի՛ բարձրացրեք. կգոռամ ոնց հարմար ա». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
142Երեկ, 10:42
Երևանում շտապօգնության բժիշկները, ժամանելով կանչի վայր, արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը
143Երեկ, 10:18