Մայր Տաճարում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
Հայրապետական խաչվառազարդ թափորը զանգերի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցեց դեպի Մայր Տաճար: Հայրապետական ամպհովանին կրում էին Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի ատնեապետ Նարեկ Սարգսյանը, խորհրդի անդամներ՝ Հովհաննես Սանամյանը, Աշոտ Մանասյանը և Ռուբեն Ազատյանը։
Սրբազան արարողությանը Հայոց Հովվապետին որպես առընթերականներ սպասավորում էին Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսով ողջունեց աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղեց իր պատգամը:

«Ինչո՞ւ էին հենց Բարխուդարլուի հարևանությամբ պաշտպանական մեծ շրջան կառուցում». Գևորգ Թոսունյան (լուսանկար)
10101:06
Սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակվել
9900:00
«Արտաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության». Իրանի խորհրդարանի նախագահ
113Երեկ, 21:00
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները
152Երեկ, 15:30
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
148Երեկ, 13:06
Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին առանձնազրույց են ունեցել
138Երեկ, 12:18
Կանխվել է քրեական հեղինակության կողմից նախապատրաստված սպանությունը (տեսանյութ)
155Երեկ, 11:42
«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել
133Երեկ, 10:42