«Մարդկության քաղաքակրթական սեփականությունը չե՞ն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները»․ Մշակութային ժառանգության օմբուդսմեն

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան էջի գրառումը․ «Այսօր Սուրբ Ծննդյան պատարագի արարողություններ են կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում՝ Մայր Հայրենքից մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում։ Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը և չեն մատուցվում պատարագներ, այլ նաև մի շարք եկեղեցիներ հինովին քանդվեցին, խեղաթյուրվեցին նրանց իսկությունը և փոփոխվեցին գործառույթները՝ վերածվելով մզկիթների ու պահեստների...
Սուրբ Ծննդյան այս օրը համայն քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում գտնվող բոլոր պատմաշակութային արժեքները միայն մեզ չեն պատկանում, դրանք ունեն համամարդկային քաղաքակրթական նշանակություն և գտնվում են ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ:
Տարիներ առաջ Հին Ջուղայի հազարամյա խաչքարերը պետական մակարդակով փոշիացնող երկիրը շարունակում է իր ձեռագիրը արդեն բռնազավթված Արցախում՝ ջնջել հայկական քաղաքակրթական հետքերը, վերացնել հայ ժողովրդի՝ իր Պատմական բնօրրանի այդ հատվածում՝ Արցախում ներկայության վավերագրերը։ Արցախում կատարվում է մշակութային վանդալիզմ, որը ցեղասպանության բաղադրիչ է։
Երբ տարիներ առաջ ինչ-որ մի դիպված վտանգեց Փարիզի Աստվածամոր տաճարը, և տեղի ունեցավ հայտնի հրդեհը, ամբողջ քրիստոնյա աշխարհը դա իր սեփական հոգու ցավը համարեց, և լծվեցին տաճարը վերանորոգելու գործին, քանի որ այն համաշխարհային մշակույթի արժեք է։ Իսկ մի՞թե մարդկության քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները, որոնց պատմությունը հասնում է մինչև 4-րդ դար և իրենց ճարտարապետությամբ ևս հանդիսանում են քաղաքակրթական արժեք։
Եվ քաղաքական երկակի ստանդարտները գոնե մշակույթի հարցերում պիտի տեղ չունենային։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքական շահերը այստեղ ևս իրենց դրսևորումն ունեն, ինչը արժանի է ամենախիստ դատապարտության»։

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
23100:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
242Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
48721.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
87419.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
164919.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
80319.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
104817.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
87717.07.2026, 09:42