Գիշատիչներով լի արգելոցում անհետացած 7-ամյա տղան հրաշքով գտնվել է 5 օր անց

Զիմբաբվեի ազգային պարկում անհետացած յոթամյա տղային հրաշքով կենդանի են գտել հինգ օր տևած որոնումներից հետո։ Նրա անունը Տինոտենդա Պուդու է։ Դեկտեմբերի 27-ին նա տնից դուրս է եկել և պատահաբար հայտնվել «Մատուսադոնա» արգելոցի տարածքում։
Տարածքը շատ գիշատիչների, այդ թվում՝ առյուծների տունն է, ինչը չափազանց վտանգավոր է դարձնում այստեղ գտնվելը: Սակայն Տինոտենդային հաջողվել է գոյատևել՝ ուտելով վայրի մրգեր և գտնելով ժամանակավոր կացարաններ։
Հինգ օրվա ընթացքում նա անցել է մոտ 50 կիլոմետր տարածություն, ծարավը հագեցնելու համար նա փոքրիկ իջվածքների մեջ ջուր է փնտրել չոր գետի հունում։
Իշխանությունները փրկարարական օպերացիա են կազմակերպել, որի ընթացքում կամավորները թմբուկների միջոցով ազդանշաններ են հնչեցրել գիշերային ժամերին՝ օգնելու համար տղային՝ գտնել իրենց: Փրկարարների համատեղ ջանքերի և բախտի շնորհիվ փոքրիկ Տինոտենդան ողջ-առողջ հայտնաբերվել է։

«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
86Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
71Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
81Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
95Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
145Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
143Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
88Երեկ, 20:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
77Երեկ, 20:12