Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Կանադայի միավորման մասին Թրամփի խոսքերը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով ավելի վաղ հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, եղել է ԱՄՆ-ի «հավատարիմ ընկերը»։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Վարչապետ Թրյուդոն եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ ընկերը Կանադայի կառավարության ղեկին եղած տասնամյակի ընթացքում: Որպես մերձավոր դաշնակիցներ, հարևաններ և G7-ի անդամներ՝ մենք սերտորեն համագործակցել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնց առջև ծառացած են մեր երկրները և աշխարհը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երախտապարտ է Թրյուդոյին գործընկերության համար։
«Մենք աջակցում ենք վարչապետին և Կանադայի ժողովրդին իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրության և նոր կառավարության ձևավորման հարցում», - ասել է Կարին Ժան Պիերը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարին խնդրել են նաև մեկնաբանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Truth Social-ում, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այն ամենը, ինչ ասելու է ընտրված նախագահը։ Ինչպես գիտենք, այս վարչակազմին մնացել է երկու շաբաթ։ Նախագահ [Ջո Բայդենը] պատրաստվում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ մենք անում ենք այսօր։ Ես պարզապես չեմ պատրաստվում մեկնաբանել այն ամենը, ինչ ասում է նորընտիր նախագահը»,- ասել է Կարին Ժան Պիեռը:

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
161Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
112Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
124Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
354Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
131Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
122Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
129Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
130Երեկ, 11:18