«Փաստաբանական ինստիտուտը ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման»․ ՀՀ փաստաբանների պալատ
184 Այսօր, 00:18 Փաստաբանների պալատը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «2025թ. հունվարի 7-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստը, որին ներկա են եղել բազմաթիվ փաստաբաններ: Նիստի ընթացքում քննարկվել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները: Հիշեցնենք, որ արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով: Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս), Օրենքի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման: Մասնավորապես Օրենքի կիրառությունը՝ էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա, բացառում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից. շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը. չկանխատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում. հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար քանի որ ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունները արժեքը քսան տոկոսով բարձր է. լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով. սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը ակնհայտ դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը պայմանավորված ծանր հարկային բեռով, խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ: Քննարկման ժամանակ ներկայացվել են նախագծի ընդունումը կանխելու, ինչպես նաև դրա ընդունումից հետո՝ այն վերանայելուն հասնելու ուղղությամբ Փաստաբանների պալատի ձեռնարկված քայլերը: Նախանշվել են նաև նախատեսվող հետագա գործողությունները: Նիստին ներկա փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունները, բարձրաձայնել առաջացած խնդիրները, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններ օրենքին հակազդելու նպատակով ձեռնարկման ենթակա գործողությունների վերաբերյալ: Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝ շարունակել գործողությունները հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ, այդ թվում՝ կազմել և Կառավարությանը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծ փաստաբանական ծառայություններն ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ, նախագծի ներկայացման նպատակով կազմակերպել փաստաբանների ստորագրահավաք։ Կառավարության կողմից Նախագծին չարձագանքելու կամ դրական ընթացք չտալու դեպքում ձեռնամուխ լինել բողոքի ակցիաների իրականացմանը, փաստաբանների առաջիկա ընդհանուր ժողովի օրակարգում ներառել օրենքի խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարությամբ հանդես գալու հարցը, շարունակել աշխատանքներն օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան պատգամավորների միջոցով դիմում ներկայացնելու ուղղությամբ, շարունակել հանրային իրազեկման միջոցառումներն օրենքի խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ»: Աղբյուրը` ՀՀ փաստաբանների պալատ |
Հայտնի է՝ ինչ են քննարկել Ադրբեջանն ու Իրանը
14919:06Կարեն Գիլոյանն ազատվել է պաշտոնից
16212:30«Փաստաբանական ինստիտուտը ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման»․ ՀՀ փաստաբանների պալատ
18400:18Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ (տեսանյութ)
247Երեկ, 11:30Լիբանանի բանակը մտել է Իսրայելի հետ սահմանային գոտի
53706.01.2025, 21:30Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռանում է
63306.01.2025, 20:55Մայր Տաճարում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը
22906.01.2025, 19:48«Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել»․ ՀՀ ՊՆ
78006.01.2025, 16:31