Հայտնի է` ինչ են քննարկել Ադրբեջանն ու Իրանը
![]() 797 Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 19:06 Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։ Երկրի ղեկավարն ասել է, որ Ալի Աքբար Ահմադիանի այցն Ադրբեջան լավ հնարավորություն է ստեղծում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ալի Աքբար Ահմադյանն Ադրբեջանի ղեկավարին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնների համար և խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդին ու նախագահին։ Ալի Աքբար Ահմադիանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի մշակութային, պատմական, կրոնական և քաղաքակրթական կապերը տարածաշրջանում նմանը չունեն, և անհնար է գտնել նման հնագույն կապեր ունեցող երկու երկրներ։ Նա շնորհավորել է Ադրբեջանին իր «տարածքներն օկուպացիայից ազատելու, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնման կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են այս ամենի համար»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Իլհամ Ալիևն ասել է, որ երկու երկրների ժողովուրդները սերտորեն կապված են միմյանց հետ և ընդգծել երկու պետությունների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Երկրի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տալիս բոլոր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը։ Գոհունակությամբ նշվել է, որ Իրանում նոր նախագահի ընտրությունից հետո այս երկիր են այցելել ադրբեջանական մի քանի բարձրաստիճան պատվիրակություններ։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ իբրև թե «օկուպացիայի» ընթացքում Հայաստանը «լիովին ավերել է Ադրբեջանի այս տարածքները, պղծել մշակութային և կրոնական հուշարձանները, այդ թվում՝ մզկիթները, խոզեր ու կովեր պահել աղոթատեղիներում»։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն իբրև թե հանդես է գալիս տարածաշրջանային երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման օգտին, և այս առումով հենց Ադրբեջանն է նախաձեռնել «3+3» ձևաչափը, որը տարածաշրջանային համագործակցության բնույթ է կրում։ Եվս մեկ անգամ նշվել է տարածաշրջան արտատարածաշրջանային արտաքին ուժերի ներգրավման անթույլատրելիությունը։ Հանդիպմանը շոշափվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և այդ համատեքստում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը, և նշվել է, որ Ադրբեջանն այս ուղղությամբ բեռնափոխադրումների մեծ ծավալ ունի։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև «Արաքսի միջանցք» ծրագրի և դրա շրջանակներում Արաքս գետի վրա Աղբենդի ուղղությամբ կամուրջների և ճանապարհային տրանսպորտի ենթակառուցվածքների կառուցման շուրջ։ Նշվել է այս նախագծի առանձնահատուկ նշանակությունը մարզային տրանսպորտային կապերի զարգացման տեսանկյունից։ Քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև Արաքս գետի երկայնքով հիդրոէլեկտրակայանների կառուցման նախագծերը։ Բարձրացվել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման գծերի միացման հարցը, և ընդգծվել է այդ ուղղությամբ համագործակցության մեծ ներուժը։ Զրույցի ընթացքում հաղորդվել է, որ ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս։ Հույս է հայտնվել, որ հանդիպման ընթացքում հնարավորություն կընձեռվի քննարկել պետությունների ղեկավարների նշած կոնկրետ նախագծերը։ |

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է դիվանագետներին լքել Սաուդյան Արաբիան
540Երեկ, 20:05
«Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու գովազդները կեղծ են»․ ՔԿ
305Երեկ, 16:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին
281Երեկ, 16:00
Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 63 քաղաքացի
352Երեկ, 15:36
«Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում»․ ՇՄՆ
321Երեկ, 13:54
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
186Երեկ, 13:48
ԱՄԷ-ում մնացած ՀՀ 95 քաղաքացուց 54-ն ավտոբուսով տեղափոխվել է Օման
39908.03.2026, 17:24
Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ
63307.03.2026, 15:12
