Փաշինյանն ԱԺ ծառայողական ավտոմեքենաները կրճատել է ոչ թե 90, այլ 24%-ով

Ազգային ժողովի հաշվեկշռում առկա 42 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել է 10-ը։ Տեղեկությունը հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել՝ դրանք կրճատելով 80-90 տոկոսով։
Ստացվում է՝ ԱԺ հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են 24%-ով, այլ ոչ թե մյուս գերատեսչությունների պես 80-90%-ով։ Հարցին, թե ավտոտնտեսությունում ինչ մակնիշի մեքենաներ կան, և արդյոք առկա են էլեկտրամոբիլներ, ԱԺ մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատակազմին սպասարկող էլեկտրամոբիլներ առկա չեն։
«Մեքենաները «Toyota Prado», «Toyota Camry», «Nissan Sentra», «Renault Dokker», «Nissan X-Trail», «Nissan Urvan», «Toyota Hiace», «Բեռնատար GAZ», «Mercedes- Benz Sprinter», «Land Cruiser Prado», «BMW» մակնիշի են։ Նշենք նաև, որ Ազգային ժողովի նախագահին սպասարկող ավտոմեքենան կրճատված մեքենաների ցանկում ընդգրկված չէ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
55727.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
100119.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
107618.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
157213.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
155813.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
159212.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
156912.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
358711.08.2026, 19:22