Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան

«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
135
Այսօր, 18:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ հասարակությունը, այդ թվում նաև քաղաքական գործիչներն ու փորձագետները կանգնում են բարիկադների տարբեր կողմերում և միմյանց չեն լսում, ինչ էլ գրես, մեկի կամ մյուսի կողմից արժանանալու ես թուրքի գործակալ/ռուսի գործակալ պրիմիտիվ պիտակավորմանը:
Այսպիսով, առողջ, օգտակար բանավեճը փոխարինվում է միմյանց հասեցին վիրավորանքներով:
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու կողմնակիցներին և դրա հակառակորդներին ես, բնականաբար, ոչ մի պիտակավորում չեմ տա, ոչ էլ կմտնեմ բանավեճի մեջ, որովհետև կներքաշվեմ պրիմիտիվ և ժամանակ խլող խոսակցության մեջ և վերջ:
Ուղղակի մի բան էի ուզում ասել՝
Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել, այսինքն՝ չկա փաստաթուղթ, որտեղ գրված լինի, որ ԵԱՀԿ-ն կամ նրա Նախարարների խորհուրդը ընդունում է որոշում Մինսկի խումբ ձևավորելու մասին:
Ուրեմն, 1992 թվականի մարտին, Հելսինկիում, ԵԱՀԿ Ավագ պաշտոնատարների հանդիպմանը ընդունվել է փաստաթուղթ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մտադրության մասին, իսկ Բելառուսը ցանկություն է հայտնել իր մոտ՝ Մինսկում, գումարել ԵԱՀԿ խորհրդաժողով, որը պետք է որոշեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Սակայն Մինսկի խորհրդաժողովն այդպես էլ չգումարվեց, քանի որ պատերազմը սաստկացավ, իսկ կարգավիճակի հարցը մնաց ապագային:
Ճիշտ է նաև, որ Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում, տարերային կերպով, առանց գրավոր որոշման, ձևավորվեց Մինսկի խումբը, իսկ նրա եռանախագահությունը ձևավորվեց 1997-ին՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան