2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից: 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ 2024 թ. ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով: ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ներդրվել է հերթագրման նոր՝ Earlyone համակարգը, որը հասանելի է ինչպես ՀՀ դեսպանությունների կայքերում, այնպես էլ Earlyone բջջային հավելվածով։ Կիրառվել է տեսակապի միջոցով ՀՀ քաղաքացու անձնագրի և ՀՀ վերադարձի վկայականի տրամադրման ընթացակարգը (մանրամասն նկարագրված է ԱԳՆ կայքի Հյուպատոսական ծառայություն բաժնի նորաստեղծ «Տեսակապով ծառայություններ» ենթաբաժնում), որը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հեռու գտնվող վայրերում ապրող քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ նոր անձնագիր՝ առանց դեսպանություն այցելելու։ Հյուպատոսական ծառայությունների մատուցումը և ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցության տրամադրումնն ապահովվել է նաև Սիրիայում անվտանգային իրավիճակի սրման պայմաններում: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ապահովել են աշխատանքների շարունակականությունը, համապատասխան ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների հետ կապն իրականացվել է նաև թեժ գծի միջոցով:

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
15518:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
248Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
35130.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52928.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
53027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47727.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40827.10.2026, 11:00