Լեհաստանն արգելել է Սլովակիայի խորհրդարանի պատվիրակությանը` Ռուսաստան թռչել իր երկնքով

Լեհաստանն արգելել է Սլովակիայի խորհրդարանի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռին՝ թռչել իր օդային տարածքով՝ Ռուսաստան այցելության ժամանակ։ Պատվիրակությունը Մոսկվա է մեկնել Գերմանիայի և Չեխիայի տարածքով։
Այս մասին հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ, SNS (Սլովակիայի ազգային կուսակցություն) կուսակցության ղեկավար Անդրեյ Դանկոն։
«Ես չեմ հասկանում Լեհաստանի այս մոտեցումը, բայց ամեն դեպքում ես դա ընկալում եմ՝ որպես իրականություն»,- ասել է նա։
Սլովակիայի պատվիրակությունը, ըստ Դանկոյի, ժամանել է Մոսկվա երեկոյան:
Հունվարի 5-ին Դանկոն ասել էր, որ հունվարին իր այցը Մոսկվա կօգնի վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով, այս ուղևորությունը կլինի այն երկխոսության շարունակությունը, որը սկսել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, երբ նա այցելեց Մոսկվա 2024 թվականի դեկտեմբերի 22-ին։

«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
39Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
69Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
113Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
103Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
108Երեկ, 15:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
108Երեկ, 15:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
105Երեկ, 14:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
102Երեկ, 12:48