Դոնալդ Թրամփը կզանգահարի Վլադիմիր Պուտինին` պայմանավորվելու հանդիպման մասին
![]() 2148 Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ., 00:07 ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախապատրաստվելու ուկրաինական պատերազմի կարգավորման հարցով հանդիպմանը։ Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը։ «Սա կլինի հետագա գործողությունների առաջին քայլը»,- ասել է նա ABC-ին: Վալցը հավելել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն «արդեն ընթացքի մեջ են», սակայն ժամկետներ չի նշել։ Հարցին, թե արդյոք հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նա պատասխանել է, որ ձևաչափը դեռ ճշտվում է։ Ըստ Վալսի՝ Թրամփը խոստովանում է, որ անհնար է ավարտել այս պատերազմն առանց Կրեմլի հետ երկխոսության, ինչպես նաև անիրատեսական է համարում Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիայի շրջանների և Ղրիմի օկուպացված հատվածներից։ «Բոլորը գիտեն, որ դա պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով։ «Չեմ կարծում, որ իրատեսական է ասել, որ մենք կվերագրավենք ուկրաինական հողի յուրաքանչյուր թիզը»,- նշել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ արևմտյան այլ երկրների ղեկավարներ սկսում են դա հասկանալ։ Վալցն ընդգծել է, որ այժմ Կիևի առջև խնդիր է դրված բանակցություններին ընդառաջ կասեցնել ռուսական բանակի առաջխաղացումը և ամրապնդել իր դիրքերը. դրա համար անհրաժեշտ է իջեցնել մոբիլիզացիոն տարիքը 25-ից մինչև 18 տարեկան, քանի որ Ուկրաինայի զինված ուժերում զինուժի խիստ պակաս կա։ «Նրանք, իհարկե, անհավանական քաջություն են դրսևորել, շատ ազնիվ և տոկուն են եղել, բայց մեզ պետք է, որ այս խնդիրը լուծվի: Խոսքը միայն զենքի, զինամթերքի ու նոր չեկեր գրելու մասին չէ: Կարևոր է կայունացնել առաջնագիծը, որպեսզի մենք կարողանանք սկսել աշխատել ինչ-որ կարգավորման ուղղությամբ»,- բացատրել է Թրամփի խորհրդականը։ |

ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ
7412:30
Գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
15409:42
Ֆրանսիան ԱՄԷ է ուղարկել ևս վեց Rafale կործանիչ
451Երեկ, 23:00
Իրանի ԱԳ նախարարը զանգահարել է Ադրբեջանի ԱԳ նախարարին
381Երեկ, 22:51
ՀՀ և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
423Երեկ, 22:36
Դատախազությունը պահանջում է Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ
216Երեկ, 11:12
Պայթյուն՝ Երևանի Մայակ թաղամասում. կա տուժած
208Երեկ, 10:48
Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
36804.03.2026, 18:36
