Իրանը գաղտնի բանակցում է Ռուսաստանի հետ միջուկային ծրագրի հարցում օգնության համար. #Times

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ, որի ընթացքում նախատեսվում է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրում, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին բազմիցս գաղտնի առաքելությամբ այցելել է Ռուսաստան։ Այս մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 13-ին, գրել է Times թերթը՝ նշելով, որ արևմտյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Լարիջանիի այցերի հիմնական նպատակը Թեհրանի մտադրությունն է՝ օգնություն ստանալ Մոսկվայից իր միջուկային ծրագրի զարգացման համար։
Բացի այդ, ըստ հրատարակության՝ արևմտյան հետախուզական գործակալություններում առկա աղբյուրների, Իրանը ձգտում է ձեռք բերել ռուսական Սու-35 կործանիչի վերջին տարբերակը և վերականգնել Իսրայելի կողմից ոչնչացված ՀՕՊ համակարգերը։
Բացի այդ, Թեհրանը հուսով է ստանալ Մոսկվայի օգնությունը՝ վերազինելու լիբանանյան արմատական շիական «Հեզբոլլահ» շարժումը, որի զինանոցի մեծ մասը ոչնչացրել է Իսրայելը, գրում է The Times-ը։
Ըստ թերթի, Մոսկվայում Իրանի խորհրդարանի նախկին նախագահ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին սպա Ալի Լարիջանին քննարկել է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մատակարարումը Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։
2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած այցից հետո Ռուսաստանը ԿԺԴՀ-ի հետ ստորագրեց համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Նման փաստաթուղթ նախատեսվում է կնքել Ռուսաստանի և Իրանի միջև հունվարի 17-ին Մասուդ Փեզեշքիանի այցից հետո։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
107Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
181Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
126Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
133Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
106Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
253Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
103Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
95Երեկ, 16:48