ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»
![]() 167 Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել սկանդալները: Կուսակցության ներսից արտահոսք են ապահովել այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել: Փորձեցինք այս առիթով զրուցել պատգամավոր Սարգսյանի հետ, սակայն վերջինս որևէ կերպ կապի դուրս չեկավ մեզ հետ: Կապվեցինք նրա հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով այն մասին, որ ՔՊ-ականները պատմել են մեզ, որ փայտ ներկրողները, որոնք քրեական աշխարհի հետ կապ ունեն, իր որդու հետ «բիզնես գործընկերներ են», ու իր որդին քրեական աշխարհի հետ կապ ունեցող փայտ ներկրողներին խոստացել է այնպես անել, որ Հայաստանում փայտ չհատվի, որպեսզի ներկրված փայտը վաճառվի։ Զարեհ Սարգսյանը, ի պատասխան այս մեղադրանքների, ասաց. «Հայկը երկրում չէ, նախապես պլանավորված հանդիպում կար, մեկնել է։ Այս ի՞նչ տեղեկություններ են, ծիծաղել կարելի է։ Կա՞ մեկը Հայաստանում, որ կուզենա ապօրինի ծառահատումներ լինեն, հարց եմ տալիս։ Եթե Հայկը տեղեկություններ ունի ապօրինի ծառահատումների վերաբերյալ, իրեն ոչ ոք ու ոչ մի բան չի կաշկանդի այդ մասին բարձրաձայնել։ Հայկը նաև հրապարակային հայտարարություններ է արել՝ քրեական հեղինակությունների և քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարելու նպատակով ստեղծված օրենսդրության պահանջների կատարման անհրաժեշտության մասին, այդ մասին բարձրաձայն ՆԳՆ նախարարին հարց է ուղղել, ո՞նց եք պատկերացնում՝ նա գողականների հետ ընկերություն է անում ու հրապարակավ նրանց դեմ պայքարի մասին խոսո՞ւմ։ Ձեզ հասած տեղեկությունները լոգիկա չունեն»»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«1-2 շաբաթում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով». Թրամփ
000:00«Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին ՔՊ-ականները արդարացնում վարչապետի արտահայտությունը». Գևորգ Թոսունյան
35Երեկ, 23:54Մակրոնը առաջարկել է Եվրոպայի հետ քննարկել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցը
45Երեկ, 23:24«Վարորդին դեմ տալով՝ շարասյան ղեկավարները խուսափում են պատասխանատվությունից». Կարեն Վրթանեսյան
100Երեկ, 23:06Հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (տեսանյութ)
124Երեկ, 23:00«Իսրայելը առաջ է շարժվում Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու ծրագրերով». Նեթանյահու
64Երեկ, 22:2433 տարի անց Հորդանանը վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը
85Երեկ, 22:06«Հաստատագրեց, որ պայմանավորվել է Ադրբեջանի հետ՝ արցախահայության հայրենազրկումն իրականացնելու հարցում». Հայկ Դեմոյան
187Երեկ, 21:54