ՍԱՏՄ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել
![]() 449 Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ., 14:06 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Մասնավորպես՝ պարզվել է, որ Ու. Ջ-ն 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակում, սակայն, ունեցել է էական բացթողումներ։ Այսպես՝ նախքան արտահանումը կենդանիների 21-օրյա կարանտինացումը սկսելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար իրավասու պետական մարմնին ներկայացված դիմումում որպես արտահանման քանակ է նշել 580 գլուխ կենդանի, սակայն փաստացի կարանտինացվել է 345 գլուխ: Ընդ որում՝ կենդանիներից 50-ի վերաբերյալ կարանտինացման կետ կենդանիների տեղափոխման անասնաբուժական Ձև 1 վկայականն առկա չի եղել։ ՀՀ ՍԱՏՄ գլխավոր տեսուչներ Շ. Ս-ն և Վ. Գ-ն 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած այցերից մեկի ընթացքում հայտնաբերել են վերը նշված խախտումները, սակայն դրանք չարձանագրելու դիմաց խմբով Ու. Ջ-ից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ Վ. Գ-ի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք առ այն, որ կարանտինացման կետում գտնվում է 574 գլուխ կենդանի և առկա է Ձև 1 վկայականը: Հիշյալ կեղծ տեղեկանքն այնուհետև դրվել է պաշտոնական շրջանառության մեջ, և դրա հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։ Հետագայում պակասող գլխաքանակի առկայության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք և անասնաբուժական Ձև 1 վկայական ստանալու համար Ու. Ջ-ն դիմել է Արմավիրի համայնքապետարանի անասնաբույժ Ա. Դ-ին, ով կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար Ու. Ջ-ին հայտնել է, թե իբր Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 50.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց տրամադրել պահանջվող կեղծ փաստաթղթերը: Ու. Ջ-ն ընդունել է այդ առաջարկը, որից հետո Ա. Դ-ն դիմել է իր որդուն՝ անասնաբույժ Գ. Դ-ին, Ձև 1 վկայական տրամադրելու համար: Որդու կազմած կեղծ փաստաթուղթը Ա. Դ-ն փոխանցել է Ու. Ջ-ին և նրանից ստացել պահանջած 50.000 ՀՀ դրամը, որը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ տնօրինել է անձամբ: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար Ու. Ջ-ն դիմել է իր ծանոթ Լ. Ս-ին, ով պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ Լ Ս-ի ակտիվ միջամտությամբ, Ու. Ջ-ն կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը և նույն օրը պահանջված ապօրինի վարձատրության գումարը տվել է Լ. Ս-ին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի՝ ՍԱՏՄ տեսուչներ Վ. Գ-ին, Շ. Ս-ին, անասնաբույժներ Ա. Դ-ին, Գ. Դ-ին, ինչպես նաև Ու. Ջ-ին և Լ. Ս-ին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է դիվանագետներին լքել Սաուդյան Արաբիան
540Երեկ, 20:05
«Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու գովազդները կեղծ են»․ ՔԿ
305Երեկ, 16:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին
281Երեկ, 16:00
Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 63 քաղաքացի
352Երեկ, 15:36
«Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում»․ ՇՄՆ
321Երեկ, 13:54
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
186Երեկ, 13:48
ԱՄԷ-ում մնացած ՀՀ 95 քաղաքացուց 54-ն ավտոբուսով տեղափոխվել է Օման
39908.03.2026, 17:24
Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ
63307.03.2026, 15:12
