«Որքան այս հնարավորությունները գրավիչ են թվում, այդքան էլ ռիսկային են». Դավիթ Մանուկյան
![]() 186 Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ., 15:12 «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ԱԳՆ հայտարարել է, որ այսօր Վաշինգթոնում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Չէի անդրադառնա այս հայտարարությանը, եթե այն այդքան չթմբկահարվեր տարբեր ուժերի և անհատների կողմից, և արհեստական պատրանքներ չստեղծեր մեր հասարակության համար։ Իհարհե, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը և իրապես ավելի բարձր մակարդակի բերելը լավ է, և կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր և տարածաշրջանի վրա։ Սակայն, որքան էլ այս հնարավորությունները գրավիչ են թվում, այդքան էլ ռիսկային են։ Այստեղ պետք է ճիշտ գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը և դրանք դարձնելով կառավարելի շարժվել առաջ։ Չպետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնել ի հակադրություն տարածաշրջանային երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի։ Նման տրամաբանությամբ շարժվելը, Հայաստանի համար կարող է լինել չափազանց ռիսկային և վտանգավոր։ Մյուս կողմից պետք է հասկանալ, թե ԱՄՆ-ն որքանով է պատրաստ կանգնել Հայաստանի կողքին։ Այսօր, մենք խոսում ենք մի համաձայնագրի մասին, որի բովանդակությունը հայտնի չէ, սակայն կարելի է պնդել, որ այն իրենից չի ենթադրում ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, ինչպես փորձում են շատերը ներկայացնել։ Նաև կարևոր է հասկանալ, որ այս համաձայնագիրը ստորագրվում է ԱՄՆ հեռացող վարչախմբի կողմից, որը մի շաբաթից հեռանալու է։ Թե ինչպես են վերաբերվելու այս համաձայնագրին Ամերիկայի նոր իշխանությունները՝ դժվար է ասել, քանի որ ո՛չ փաստաթղթի բովանդակությունն է հայտնի, ո՛չ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Որքան էլ բարդ է այն իրավիճակը, որում հայտնվել ենք, միևնույն է՝ ելքեր և հնարավորություններ կան, պարզապես անհրաժեշտ է ունենալ կառավարություն, որը հետևողականորեն, հասկանալով և համառաբար առաջ կտանի Հայաստանի Հանրապետության պետական շահը, այլ ոչ թե կսպասարկի օտարի շահը»: Աղբյուրը` Դավիթ Մանուկյան |

«Ռուսաստանը չի պատրաստվում տարածաշրջանում դիտորդի կարգավիճակում լինել»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
4418:00
«Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ մոտ 70%-ով». Ալիև
11716:34
«Մեծ պետությունը հանդարտ տոնով հնչեցնում է կոշտ քաղաքական նախազգուշացում»․ Վլադիմիր Մարտիրոսյան
15516:18
«Մակրոնը դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»․ Թրամփ (տեսանյութ)
23115:57
«ՌԴ նախագահին այդ նյուանսի մասին տեղյակ չեն պահել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15715:26
«Պուտինի նախաբանը վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ»․ Վարդան Օսկանյան
15014:54
«ԱՄՆ-ն չպետք է միջամտեր Ուկրաինայի հակամարտությանը»․ Թրամփ (տեսանյութ)
18214:38
«Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. մեկը խուճապ տարածող է եղել, մեկը՝ դասալիք, մյուսը՝ որդուն փախցնող». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17514:12
